ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑԱՆ ԾՐԱԳԻՐ
ՔՈԱՖ շրջանավարտների համար


Դիմել հիմա
Ծրագրի նկարագրություն
6 հիմնական բաղադրիչ
100% առաջին ուսումնական տարվա համար
Աշխատունակության հմտությունների զարգացում
Կարիերայի աջակցություն
Մասնագիտացված դասընթացներ
Բաղադրիչ 1
Կրթաթոշակ
Ծրագրում ընդգրկված ուսանողները 100% կրթաթոշակ են ստանում ծրագրի առաջին տարվա համար։ Յուրաքանչյուր կիսամյակը վճարվում է առանձին-առանձին։

Յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարի կրթաթոշակ ստանալու շարունակականությունը և դրա չափը (50%, 70%, 100%) պայմանավորված է բացառապես կրթաթոշակառուի՝ ծրագրի մյուս բաղադրիչների շրջանակում ցուցաբերած ակտիվությամբ և կրթական առաջադիմությամբ (ՄՈԳ)։
Բաղադրիչ 2
Համայնքային ծրագիր
Փոփոխության գործակալները համայնքում
ՔՈԱՖ կրթաթոշակառուները, օգտագործելով իրենց հմտություններն ու գիտելիքը, մշակում են և կյանքի կոչում իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր։
Տևողությունը՝ առնվազն 30 ժամ։
Բաղադրիչ 3
Կամավորություն և պրակտիկա
Կամավորությունը և պրակտիկան կրթաթոշակառուներին հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ, փորձ և ծանոթության մեծ շրջանակ։ Կրթաթոշակառուն ինքն է ընտրում՝ որտեղ է ցանկանում իրականացնել կամավորական աշխատանք կամ պրակտիկա անցնել։
ՔՈԱՖ-ում
Տարբեր թիմերում և նախաձեռնությունների շրջանակում (առկայության դեպքում)։
ՔՈԱՖ-ից դուրս
Ցանկացած այլ կազմակերպության և նախաձեռնության շրջանակում։

Տևողությունը՝ առնվազն 50 ժամ։
Բաղադրիչ 4
Աշխատունակության հմտությունների դասընթացներ և թեմատիկ ակումբներ
Աշխատաշուկայում ավելի մրցունակ լինելու համար կրթաթոշակառուները մասնակցում են մի շարք դասընթացների և ակումբների։
Դասընթացներ, աշխատարաններ,
սիմուլյացիոն խաղեր
Ինքնաճանաչում, «փափուկ հմտությունների» զարգացում գործատուներին լավագույնս ներկայանալու համար։
Ակումբներ
Ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր և հանրային խոսքի զարգացմանն ուղղված միջոցառումներ։
Բաղադրիչ 5
Մենթորություն
Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հարցում ճիշտ ընտրված մենթորը կարող է շրջադարձային դեր ունենալ։
Ուսանող-մենթորներ
Ծրագրում ընդգրկված ցածր կուրսի կրթաթոշակառուներին մենթորություն են անում ավելի բարձր կուրսերի փորձառու ուսանողները, որոնք աջակցում և ուղղորդեն նրանց ուսանողական, մասնագիտական, հասարակական ակտիվության և կարիերայի զարգացմանը նպաստող այլ հարցերում։
Փորձառու մենթորներ
Միևնույն ժամանակ, որոշ կրթաթոշակառուների համար մենթորություն են իրականացնում տարբեր ոլորտներից փորձառու մասնագետներ։
Բաղադրիչ 6
Անգլերենի զարգացում
Անգլերենի լավ իմացությունը հնարավորություն է տալիս օգտվել միջազգային կրթական ռեսուրսներից, գիտական գրականությունից և ժամանակակից հետազոտություններից։ Բացի այդ, այն կարևոր նախապայման է մրցունակ աշխատանքի և կարիերայի զարգացման համար։

Ուստի 2026/2027 ուսումնական տարվանից սկսած՝ բոլոր կրթաթոշակառուները (ըստ անգլերենի իմացության մակարդակի) մասնակցելու են փորձառու մասնագետների կողմից իրականացվող անգլերենի խմբային դասընթացների։


Made with